Բավ է պառակտվել
18-04-2014 14:30

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հեռանում է քաղաքականությունից

Այս տարվա օգոստոսին լիազորություններն ավարտող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, որ չի շարունակելու զբաղվելու քաղաքակնությամբ։

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Քյութահյայի նահանգապետարան այցի ժամանակ պատասխանել է լրագրողներին հարցերին։ Աբդուլլահ Գյուլը հայտնել է, թե ավարտում է քաղաքական կարիերան.
՛՛Ներկա պայմաններում ապագայի հետ կապված քաղաքական ծրագրեր չունեմ։ Քանի որ դեռ նախագահի պաշտոնն եմ զբաղեցնում, շատ բաներ բաց չեմ կարող ասել։ Հայտարարեցի մի բան, որ խոսել եւ քննարկել եմ ընկերների հետ։ Թուրքիան հասուն երկիր է։ Թուրքիայի ապագան միշտ պայծառ է լինելու՛՛,-ասել է Գյուլը։