Բավ է պառակտվել
12-01-2014 14:43

Եգիպտոսի ԶՈՒ ղեկավարը կարող է՞ դառնալ երկրի նախագահ

Եգիպտական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ եգիպտական զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ Սիսին համաձայնել է մասնակցել նախագահական ընտրություններին, եթե դա պահանջեն ժողովուրդն ու բանակը: Գեներալը համարում է, որ ինքն իրավունք չունի հեռանալ քաղաքականությունից, եթե ժողովուրդն իրենից պահանջում է ղեկավարել երկիրը: Գեներալ Սիսիի ծրագրերի մասին հաղորդագրությունները հրապարակել են նոր սահմանդրության ընդունման հանրաքվեից մի քանի օր առաջ՝առաջինը քվեարկությունների այն շարքից, որ նախատեսում է անցկացնել բանակի աջակցությունը վայելոց կառավարությունը՝ 2013թ.-ի հուլիսին իսլամիստ նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո ընտրական համակարգը վերականգնելու նպատակով: Գեներալ Սիսն այն մարդն է, ում պատկանում է իրական իշխանությունը՝ չնայած, որ գոյություն ունի անցումային կառավարություն: Նրա անվան շուրջ աճում է անձի պաշտամունքը, թեև շարունակում է ժողովրդրի շրջանում վայելել առաջնորդի հեղինակությունը:Գեներալը մեծ դեր է ունեցել նախագահ Մուրսիին իշխանությունից հեռացնելու գործում: