Բավ է պառակտվել
10-03-2014 13:54

Մեկ միլիոն տների կառուցում Եգիպտոսում, երկրի ՊՆ-ի նախաձեռնությամբ

 Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆատահ աս-Սիսին մեկնարկել է 40 մլն դոլար արժողությամբ զանգվածային նախագիծ՝ որը ներառում է մեկ միլիոն տների կառուցում՝ էմիրաթական խոշոր շինարարական ընկերության հետ համագործակցության միջոցով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին վարչապետ Հազեմ ալ-Բեբլավիի կառավարությունը, որի կազմում նաեւ ալ-Սիսին էր, հրաժարական էր տվել: Սպասվում է, որ նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են այս տարվա ապրիլին, ալ-Սիսին հաղթանակ կտանի, քանի որ նրա հիմնական մրցակիցները կամ բանտում են, կամ փախել են արտասահման, կամ էլ թաքնվում են: