Բավ է պառակտվել
06-02-2014 11:33

Երկու մարդ սպանած տղան, իրականում ցանկանում էր ինքնասպան լինել

Մոսկվայի թիվ 263 դպրոցում երկու մարդ սպանած աշակերտը, նոր տեղեկությունների համաձայն մեծացել է հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցների ընտանիքում: Տղայի հայրը գաղտնի ծառայությունների աշխատող է, իսկ պապը՝ գեներալ:
Ըստ տղայի ընկերների՝ սպանությունից երկու օր առաջ նա վիճել է ծնողների հետ ու ասել, որ այլևս ինքն իր ուժերին չի հավատում: Տղան մեծացել է բավականին կիրթ ընտանիքում և լավ է սովորել դպրոցում: Նրա ընկերները անհեթեթ են համարում այն վարկածը, որ տղան սպանություն է արել զուտ ցածր գնահատականի պատճառով:
Տղայի փաստաբանը նշել է, որ նա զենքով դպրոց է մտել ոչ թե ուրիշներին սպանելու, այլ ինքնասպան լինելու նպատակով: Ըստ փաստաբանի նման հոգեվիճակում շատ հաճախ հայտնվում են այն երեխաներն, որոնք արտաքուստ հանգիս ու կիրթ են երևում:
Հիշեցնենք, որ տղայի ծնողները հրաժարվում են կապ հաստատել իրավապահ մարմինների հետ և հրաժարվում են որդու պաշտպանությունից:Տղան գտնվում է երկամսյա կալանքի տակ: