19-01-2014 16:16

Պուտինի համար առաջնային ու կարևորագույն խնդիր է համասեռամոլների անվտանգությունը

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում, նշել է, որ խոստանում է Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում ապահովել նույնասեռականների անվտանգությունը:

Նա նշել է, որ մարդիկ տարբեր սեռական կողմնորոշում ունեն. « Մենք կողջունենք բոլոր մարզիկներին և հյուրերին։ Եվ, իհա´րկե, ես ուրախ կլինեմ տեսնել ցանկացած երկրի ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի, այստեղ անգամ կասկած չկա։ Եթե նրանք ցանկություն ունենան հանդիպել ինձ հետ, խոսել ինչ-որ հարցի շուրջ, խնդրեմ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այստեղ»,- ասել է Պուտինը։

 Նախագահն ընդգծել է նաև, որ Ռուսաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չի հետապնդվում օրենքով՝ ի տարբերություն աշխարհի 70 երկրների և նույնիսկ՝ ԱՄՆ մի քանի նահանգների։

«Նման ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց համար, որոնք պատրաստվում են ժամանել ՌԴ որպես հյուր կամ որպես մասնակից, ոչ մի վտանգ չկա»,- ասել է Պուտինը։