Բավ է պառակտվել
14-03-2014 10:53

ԱՄՆ-ում ուղևորատար օդանավ է վթարի ենթարկվել

Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել ուղևորատար օդանավ:  US Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ը` թռիչքի ժամանակ դուրս է նետվել թռիչքուղու սահմաններից և քթամասով բախվել գետնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավը պետք է  մեկներ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ: Օդանավում  150 ուղևոր է եղել: Ըստ նախնական տվյալի` միջադեպի հետևանքով զոհեր եւ տուժածներ չկան: Ներկայումս պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները: