Բավ է պառակտվել
14-02-2014 09:05

Ինդոնեզիայում ժայթքել է Կելուդ հրաբուխը

Ինդոնեզիայում Կելուդ հրաբխի ժայթքման պատճառով փակվել են միջազգային երեք օդանավակայանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Վատ տեսանելիության պատճառով Տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր Սուրաբաե, Ջոկյակարտա և Սոլո քաղաքների օդանավակայանները փակելու մասին: Ճավա կղզուց տարհանվել են հազարավոր մարդիկ: Հաղորդվում է, որ Կելուդ հրաբուխը Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից է և 1919թ. ժայթքման հետևանքով հարյուրավոր գյուղեր ջնջվել էին երկրի երեսից, զոհվել էր հինգ հազար մարդ: