Բավ է պառակտվել
14-08-2014 11:54

Ամերիկացի զինվորները Իրաքի եզդիներին օգնություն կտրամադրեն

Ամերիկացի զինվորականների խումբը վայրէջք է կատարել Իրաքի Սինջար լեռան վրա, որպեսզի օգնություն տրամադրի հազարավոր փախստական եզդիներին, ովքեր լքել են իրենց տները՝ փրկվելով ջիհադիստ զինյալներից, հաղորդում է BBC-ը:

Նախօրեին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները 130 զինվորական խորհրդատու են ուղարկել Իրաքի հյուսիս՝ անհրաժեշտ հումանիտար օգնության չափերը գնահատելու նպատակով:

Վաշինգթոնը Իրաքի ղեկավարությանը խոստացել էր օգնել «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստ-զինյալների դեմ պայքարում:

Եզդիների համայնքի անդամները լեռներ են փախել 10 օր առաջ, սուննի զինյալների կողմից Սինջարը գրավելուց հետո: