14-07-2014 13:16

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը և բեռնատարը բախվել են

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում ուղեւորատար գնացքի եւ բեռնատարի բախման հետեւանքով չորս մարդ է տուժել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ բեռնատարը չի հասցրել անցնել երկաթգծերը, եւ գնացքն ամբողջ թափով բախվել է դրան:

Հարիսոնից Նյուարք մեկնող գնացքը հարվածի հետեւանքով դուրս է եկել գծերից: 200 ուղեւորներն էլ տարհանվել են: Չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց: