Բավ է պառակտվել
21-06-2014 10:53

Աֆղանստանում հարձակվել են գերագույն խորհրդի ղեկավարի ավտոշարասյան վրա

Մեկ մարդ զոհվել և 3-ը վիրավորվել են Աֆղանստանի Խաղաղության գերագույն խորհրդի ղեկավար Մսում Սթանքեզայի ավտոշարասյան վրա։ Աֆղանստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Սթանքեզան ինքը չի տուժել։

Ականապատ ամենագնացով ահաբեկիչը Քաբուլում շաբաթ առավոտյան բախվել է Խաղաղության գերագույն խորհրդի ղեկավարի ավտոմեքենային։ Պայթյունի հետեւանքով անցորդ է զոհվել, Սթանքեզայի երեք թիկնապահներ վիրավորվել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Առայժմ Աֆղանստանի ոչ մի ահաբեկչական կազմակերպություն հանձն չի առել ահաբեկչության պատասխանատվությունը։