05-07-2014 17:34

Քաբուլում վառելիք տեղափոխող 400 բեռնատար մեքենա է այրվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտ վառելիք տեղափոխող 400 բեռնատար մեքենա է այրվել. այդ մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ նախնական տվյալներով՝ վառելիքը նախատեսված է եղել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի համար։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Վերջին շաբաթների ընթացքում «Թալիբանի» ակտիվությունը կտրուկ աճել է։ Փորձագետները դա կապում են այն հանգամանքի հետ, որ այժմ նախագահական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է տեղի ունենում, և իսլամիստները փորձում են ապակայունացնել իրավիճակն ու ամրապնդել իրենց դիրքերը՝ 2014թ.-ի դեկտեմբերին նախատեսված ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանն ընդառաջ։