Բավ է պառակտվել
19-08-2016 18:59

The Game-ը շնորհավորել է Ալեքսանյանին և Հարությունյանին հաղթանակի կապակցությամբ

Հանրաճանաչ ռեփեր The Game-ը Instagram-ի իր էջում շնորհավորել է հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին Ռիոյի Օլիմպիադայում մեդալներ նվաճելու կապակցությամբ:

«Կյանքիս վերջին 10 տարիներին ապրում եմ Գլենդեյլում, որտեղ շատ հայեր կան և որտեղ իսկապես լավ ընկերներ եմ ձեռք բերել: Այնպես որ պետք է բացականչեմ Արթուր Ալեքսանյան` Հայաստանին 20 տարվա ընթացքում առաջին ոսկե մեդալը բերելու կապակցությամբ: Եվ բացականչեմ Վարպետ Միհրան իր ջանքերի և արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ, չնայած որ նրան զրկեցին իր ոսկե մեդալից», - գրել է նա Instagram-ի իր էջում:

«Շնորհավորում եմ ձեզ: Դուք`տղաներ, և ձեր պետությունը արժանի եք դրան», - գրել է The Game-ը:

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ` եզրափակչում հաղթելով կուբացի Դանիել Կաբրերա Լուգոյին 3:0 հաշվով:

Միհրան Հարությունյանը (66 կգ) սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում չկարողացավ նվաճել ոսկե մեդալ կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ մրցափուլում սերբին մեկ միավոր գրանցեց իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնեցին այդ որոշման հետ։ Այնուամենայնիվ, հաղթանակը գրանցվեց սերբի հաշվին։