31-07-2017 08:37

Բասկետբոլի Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթել է Եվրոպայի մրցաշարում

Բասկետբոլի Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող է ճանաչվել:
Ինչպես հայտնում է Հայաստանի Բասկետբելի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայկական հավաքականը 63:44 հաշվով հաղթանակ է տարել Մալթայի հավաքականի հանդեպ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Աննա Ասլանյանը, ով թիմին բերել է 22 միավոր: