Բավ է պառակտվել
25-05-2015 11:10

Արգենտինացի ֆուտբոլիստը սրտի նոպա է ունեցել խաղի ժամանակ և մահացել(տեսանյութ)

Արգենտինական «Ատլետիկո Պարանա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Քրիստիան Գոմեսը սրտի նոպա է ունեցել անմիջապես խաղադաշտում և մահացել հիվանդանոցի ճանապարհին:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 24-ին` «Բոկա Ուդինոս» թիմի հետ հանդիպման ժամանակ: Առաջին խաղակեսի 32-րդ րոպեին մարզիկն ընկել է խոտածածկի վրա, ինչից հետո մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը:  Բժիշկներն ամիջապես հոսպիտալացրել են 27-ամյա ֆուտբոլիստին, սակայն Գոմեսի կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:  Ըստ նախնական տվյալների՝ Գոմեսի մահվան պատճառ է դարձել սրտի նոպան: