Բավ է պառակտվել
13-10-2016 11:16

Ռոնալդուի աշխատավարձը «Ռեալում» կհասնի 23 միլիոն եվրոյի

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը սկսել է բանակցությունները Արքայական ակումբի ղեկավարության հետ ֆուտբոլիստի նոր պայմանագրի հարցով: Նախատեսվում է, որ Ռոնալդուի նոր պայմանագիրը կգործի մինչեւ 2021 թվականը, տարեկան աշխատավարձը կկազմի 23 միլիոն եվրո: 2021-ին Ռոնալդուն կլինի 36 տարեկան:

Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2018թ. հունիսին: 31-ամյա ֆուտբոլիստը 2009-ին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել իսպանական թիմ: