Բավ է պառակտվել
28-05-2015 11:12

ՖԻՖԱ-ի պաշտոնյաները կարող են դատապարտվել 20 տարվա ազատազրկման

Երեկ ձերբակալված ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին 20 տարվա ազատազրկում է սպառնում մեքենայության, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար: ՖԻՖԱ-ի փոխնախագահ և գործկոմի անդամ Էուհենիո Ֆիգերեդոն լրացուցիչ կարող է ևս 10 տարով դատապարտվել ֆուտբոլիստների` քաղաքացիությունը փոխելու գործում կատարած մեքենայությունների համար: Հարկերի հետ կապված յուրաքանչյուր մեղադրանքի համար նրան լրացուցիչ 5 տարվա ազատազրկում է սպառնում: Լրացուցիչ 5-10 տարով կարող են դատապարտվել նաև մյուս մեղադրյալները` Չակ Բլեյզերը, Դարիան ու Դերիլլ Ուորներները: Բոլոր մեղադրյալները կզրկվեն մանդատից, նրանց գույքը կբռնագրավվի, նաև տուգանքներ կսահմանվեն: 4 պաշտոնյաներ արդեն մեղավոր են ճանաչվել: Խոսքը Բլեյզերի (70 տարեկան, ԱՄՆ), Խոսե Խավիլլի (71 տարեկան, Բրազիլիա), Դարիան Ուորների (46 տարեկան, Տրինիդադ և Տոբագո) և Դերիլլ Ուորների (40 տարեկան, Տրինիդադ և Տոբագո) մասին է: Վերջին երկուսը ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների որդիներն են: Ավելացնենք, որ Բյեյզերն ավելի վաղ է գործարքի մեջ մտել հետաքննության հետ: