Բավ է պառակտվել
21-05-2015 09:56

«Յուվենտուս»-ը նվաճել է Իտալիայի գավաթը

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Թուրինի «Յուվենտուս»-ը 2:1 հաշվով առավելության է հասել «Լացիո»-ի նկատմամբ և նվաճել Իտալիայի գավաթը: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել են հռոմեացիները: Աչքի է ընկել Շտեֆան Ռադուն: Սակայն արդեն 11-րդ րոպեին Ջորջո Կիելինին հավասարեցրել է հաշիվը: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի: Լրացուցիչ ժամանակում`97-րդ րոպեին Ալեսանդրո Մատրին գոլ է խփել և հաղթանակ է պարգևել իր թիմին: «Յուվենտուս»-ն Իտալիայի գավաթակիր է դարձել ռեկորդային` 10-րդ անգամ: Առաջին անգամ թուրինցիները նվաճել են գավաթը 1995 թվականին: Իտալիայի Գավաթ, եզրափակիչ

«Յուվենտուս» – «Լացիո»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)
Ջորջո Կիելինի (11’), Ալեսանդրո Մատրի (97’) – Շտեֆան Ռադու( 4’)