Բավ է պառակտվել
07-08-2015 15:34

Մխիթարյանը աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է.Յուրգեն Կլոպպ

Դորտմունդի «Բորուսսիայի» նախկին մարզիչը հերթական անգամ գովասանքի է արժանացել գերմանական թիմի հայ խաղացողին և նշել է, թե ինչ պատճառով էր նա ացած մրցաշրջանին անհաջող ելույթ ունեցել. «Բազմաթիվ ֆուտբոլիստներ կուզենային ունենալ Մխիթարյանի խնդիրնեը: Նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: Դա ուղղակի անհավանական է խաղի ժամանակ զուգակցել այդպիսի արագություն և տեխնիկա: Դա շատ քիչ խաղացողներ են կարողանում: Նրա խնդիրը կայանում է նրանում, որ վերջնական հարվածի ժամանակ անհրաժեշտ է ունենալ մեծ հանգստություն, անգամ սառնասրտություն: Իսկ այս խաղացողը մեծ սպասումներ ունի իրենից, և դա նշանակում է, որ անգամ լավ խաղի պայմաններում նա կարող է հիասթափվել իր մեջ Նա լավ ելույթ ունեցավ «Ռեալի» դեմ խաղի ժամանակ, բայց իրեն հիասթափեցրեց` գոլ չխփելով»,-ասել է Կլոպպին: