Բավ է պառակտվել
16-01-2016 09:23

Յուրա Մովսիսյանը կարիերան շարունակելու է ԱՄՆ-ում

«Սպարտակը» եւ «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում, հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: 
Մովսիսյանը վարձավճարով հանդես է գալու «Ռեալ Սոլթ Լեյքում» մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 1-ի: 
Հայ հարձակվողը «Սպարտակում» նորամուտը նշել է 2013 թվականի մարտին: Մինչ այժմ նա ռուսական թիմի կազմում մասնակցել է 66 հանդիպման եւ դարձել 27 գոլի հեղինակ: 
Հիշեցնենք, որ Մովսիսյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ԱՄՆ-ում: Նա 2006-2007 թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Կանզաս Սիթիում», իսկ 2007-2009 թվականներին՝ «Ռեալ Սոլթ Լեյքում»: 
Ավելացնենք, որ առայժմ անորոշ է մնում «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մարզական ապագան: Նա նույնպես մոտ է թիմից հեռանալուն: