01-06-2015 13:12

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական նախապատրաստվելու Եվրո-2016-ի ընտրական փուլի Պորտուգալիայի դեմ հանդիպմանը,- հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: 
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց է թողել Ռուսաստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները և մարզվում էր անհատական կարգով: 
Հայաստանի ազգային ընտրանին Պորտուգալիայի հավաքականին հյուրընկալելու է հունիսի 13-ին: