20-04-2017 16:22

Սամբիստ Բորիս Շատվերյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:
Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ:
Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը: