Բավ է պառակտվել
09-01-2014 18:03

Յուրա Մովսիսյանից չեն պատրաստվում բաժանվել

Sport.am-ը տեղեկացնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակեյբն ասել է, թե ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են գերմանական ակումբները:

«Առաջարկներ եղել են, սակայն ակումբը դրանցից ոչ մեկը չի հաստատել: Յուրան առանցքային խաղացող է «Սպարտակի» համար: Տեսնենք, թե ինչ կլինի տրանսֆերային պատուհանի մնացած հատվածում»,- ասել է գործակալը: