Բավ է պառակտվել
16-11-2016 13:31

Բլումքվիսթ. «Մխիթարյանը դեռ ցույց կտա իր լավագույն որակները»

Յեսպեր Բլումկվիսթը, որը նախկինում հանդես էր գալիս «կարմիր սատանաների» կազմում, համարում է, որ մոտ ապագայում Հենրիխ Մխիթարյանը ոչ թե զուտ մեկնարկային կազմի խաղացող կդառնա «Մանչեսթեր Յունայթեդում», այլ նաև Անգլիայի պրեմիեր լիգայի (ԱՊԼ) աստղ կդառնա:
Նախկին կիսապաշտպան Բլումկվիսթը վաղուց է դրական գնահատում Մխիթարյանին, սակայն այժմ, երբ հայ ֆուտբոլիստը չարդարացրեց Ժոզե Մոուրինյոյի սպասելիքները, Յեսփերը որոշել է սատարել Հենրիխին:
«Մոուրինյոն շատ բարդ անձնավորություն է: Եթե մոտեցում չես գտնում նրա բնավորությանը, կարող ես մոռանալ մեկնարկային կազմում տեղ ունենալու մասին: Հավանաբար, այդ պահի դրությամբ Հենրիխն ԱՊԼ ուժեղագույն գրոհող կիսապաշտպաններից է, ուղղակի հնարավորություն չունի դա ապացուցելու:
«Մխիթարյանը գերազանց է ընկալում խաղը: Կարծում եմ, նա կկարողանա հեղինակություն վաստակել Մոուրինյոյի աչքում և այնպես կխաղա, որ իր մասին ավելի շատ կխոսեն, քան Իբրահիմովիչի»,-ասել է Բլումկվիսթը: