09-08-2016 08:58

Ռիո-2016. Սուսերամարտիկ Յանա Եգորյանն՝ Օլիմպիական չեմպիոն

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում շարունակվում են սուսերամարտի մրցումները:

Կանանց պայքարի թրասուսեր ձևում չեմպիոն է դարձել Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը:

Յանան եզրափակչում հաղթել է կրկին Ռուսաստանի ներկայացուցիչ Սոֆիա Վելիկային:

Եգորյանը Ռուսաստանի հավաքականին է պարգևում Օլիմպիադայի 2-րդ ոսկե մեդալը: