Բավ է պառակտվել
20-01-2016 16:17

Վերադարձել եմ ԱՄՆ, որպեսզի դառնամ լիգայի լավագույն հարձակվողներից.Մովսիսյան

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում տրանսֆերի մասին Մոսկվայի «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» հայտնվել էր հունվարի կեսին, այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես ՄԼՍ-ում հանդես եկող ակումբի ֆուտբոլիստ: 29-ամյա հարձակվողը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով: «Այստեղ չեմ եկել հանգստանալու համար: Այստեղ եմ չեմպիոնական տիտղոս նվաճելու համար»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Ռեալ Սոլթ Լեյքի» թվիթերյան էջը: Հայ ֆուտբոլիստն ամերիկյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը: Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» է հանդես եկել 2007-ից 2009 թվականներին, որի կազմում անցկացրած 60 խաղում խփել է 16 գոլ եւ նվաճել ՄԼՍ-ի գավաթը: