Բավ է պառակտվել
09-08-2016 10:20

Հուրի Գեբեշյանը սոցիալական ցանցում Սեդա Թութխալյանի հետ լուսանկար է տեղադրել

Երկու փոքրամարմին մարմնամարզիկներ` ազգությամբ հայ, սակայն Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերում տարբեր երկրներ ներկայացնող Հուրի Գեբեշյանն(Հայաստան) ու Սեդա Թութխալյանը (Ռուսաստան) միասին լուսանկարվել են Ռիո դե Ժանեյրոյում մարզումների ժամանակ:

«Շատ հաճելի էր անցյալ շաբաթ մարզվել Սեդա Թութխալյանի հետ, ով հանես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, բայց ազգությամբ հայ է: Մա այնպիսի մարզիկ է ում կատարումներին արժե հետևել մինչև օլիմպիական խաղերի ավարտը», - գրել է Գեբեշյանը, իր Facebook-յան էջում տեղադրելով լուսանկար Թութխալյանի հետ:
Իր տեքստը նա ուղեկցել է #հայերհամախմբվեք, #հայկականուժ, #օլիմպիականխաղեր հեշթեգերով:

Միաժամանակ, Հուրի Գեբեշյանի անունով գեղարվեստական մարմնամարզության մեջ կանվանվի նոր տարր: Զուգափայտերի վրա վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից: Ցավոք, բազմամարտում հավաքելով 53.748 միավոր` Գեբեշյանը զբաղեցրեց 38-րդ տեղը և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Ավելի վաղ 27-ամյա Գեբեշյանը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերից հետո մտադիր է լքել մեծ սպորտը: