Բավ է պառակտվել
11-08-2016 17:02

Հուրի Գեբեշյանը հպարտ է Հայաստանի մարմանամարզությունում ունեցած ավանդով (տեսանյութ)

Հուրի Գեբեշյանը` Օլիմպիադայում Հայաստանը կանանց մարմնամարզությունում ներկայացնող առաջին մասնակիցը, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի լրատվականի հետ զրույցում ներկայացրել է Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերից ունեցած իր տպավորությունները։

«Իմ նպատակն Օլիմպիական խաղերին մասնակցելն էր, և այժմ մարմնամարզությունում Գեբեշյանի անվան նոր տարր է հայտնվել»,– ասել է մարմնամարզուհին։

«Ինձ հաջողվեց նոր պատմություն կերտել Հայաստանի համար, և ես հպարտ եմ դրանով»,– ասել է Գեբեշյանը։ Ավելի վաղ 27–ամյա մարմնամարզուհին ասել էր, որ մտադիր է լքել մեծ սպորտն Օլիմպիական խաղերից հետո։

Հուրի Գեբեշյանը Ցեղասպանությունը վերապրած հայերի թոռնուհի է։ Նա ծնվել է 1989 թվականին Քեմբրիջում (Մասաչուսեթս)։ Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձում էր բնութագրել Հուրիին, նա, նախևառաջ, նշեց, որ աղջիկը շատ հայրենասեր է։

Գեբեշյանը միջազգային մրցաշարարին հանդես է գալիս հայկական դրոշի պատկերմամբ մարզահագուստով։ Եվրոպայի 2015 թվականի առաջնությունում նա մարզահագուստին ամրացրել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված խորհրդանիշ անմոռուկը։