Բավ է պառակտվել
10-12-2013 17:23

Այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է

Այսօր, դեկտեմբերի 10-ին նշվում է Ֆուտբոլի համաշխարհային Օրը (World Football Day): Այդպիսով, միջազգային հանրությունն արժանին է մատուցում այս մարզաձևին, որ բազմամիլիոն մարզասերների համար խաղ չէ միայն, այլ կենսակերպ, գրում է armsport.am-ը:

Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումը՝ որպես «ոտքերով խաղի» (football` անգլերեն foot-ոտք և ball-գնդակ բառերի համադրությամբ-խմբ.) պատմաբանները հայտնաբերել են չինական սկզբնաղբյուրներում, որոնք թվագրված են մ.թ.ա երկրորդ հազարամյակով: Այն, սկզբնապես, կոչվում էր Ցու Չյու, ինչը նշանակում է «հրիր գնդակով»: Ֆուտբոլ խաղալու շնորհիվ չինացի մարտիկները պահպանում էին իրենց ֆիզիկական մարզավիճակը:

Ֆուտբոլի նախապատմության մասին քիչ բան է հայտնի և գիտականորեն ապացուցված, տեղեկություն կա միայն, որ այդ խաղում եղել են դարպասներ և դարպասապահներ, ինչպես նաև այն, որ ֆուտբոլը սկզբնական շրջանում ծառայել է զինվորների ֆիզիկական պատշաճ վիճակի ապահովմանը, իսկ խաղի գոյությունը հաշվվում է շուրջ երեք հազարամյակով: