Բավ է պառակտվել
26-11-2013 19:44

Մարզիչ. Պակյաոն կհաղթի Մեյվեզերին

Պակյան ավելի դանդաղ է դարձել, սակայն Ֆլոյդը՝ նույնպես, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոյի (55-5-2, 38 նոկաուտ) մարզիչ Ֆրեդի Ռոուչը։
Ամերիկացի մասնագետը վստահ է, որ եթե հաջողվի մենամարտ կազմակերպել սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (45-0, 26 նոկաուտ) հետ, կհաղթի ֆիլիպինցին։

«Ֆլոյդի համար արագությունն ավելի կարեւոր գործոն է՝ հաշվի առնելով նրա պաշտպական ոճը։ Չեմ կարծում, որ Մենին նրան հեշտությամբ կհաղթի, սակայն հենց Պակյաոն կհաղթի այդ մենամարտում»,- Ռոուչի խոսքը մեջբերում է Boxingscene.com-ը։

Հիշեցնենք, որ Չինաստանի Մակաո քաղաքում նոյեմբերի 24-ին կայացած մենամարտում Պակյաոն հաղթել էր Բրենդան Ռիոսին։