Բավ է պառակտվել
08-01-2014 18:23

Վրաստանը օգնություն է առաջարկել Ռուսաստանին

Վրացական իշխանությունները հայտարարել են, որ հետաքրքրված են Սոչիի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման հարցում ու պատրաստ են ապահովելու անվտանգությունը:  Խաղերին կմեկնեն միայն վրացի մարզիկները, քանի որ իշխանության ներկայացուցիչները բոյկոտում են բոլոր պաշտոնական միջոցառումները, որոնք անցկացվելու են Օլիմպիադայի շրջանակներում:

Համերաշխության ու քաղաքացիական իրավահավասարության նախարար Պաատա Զաքարաշվիլին ակնարկել է, որ Աբխազիան, որը Սահմանակից է Ռուսաստանի այդ հատվածին, դեռևս համարում է վրացական տարածք, այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»: