Բավ է պառակտվել
28-06-2014 16:21

Վոլեյբոլի պատանիների և աղջիկների առաջնությունում հաղթեց Վանաձորի թիմը

Հունիսի 23-ից 28-ը կայացել է ՀՀ պատանիների և աղջիկների վոլեյբոլի առաջնությունը: Թիմերի կազմում խաղացել են 1999-ից 2000թ-ի ծնվածները: Միմյանց դեմ մրցել են աղջիկների 4 և տղաների 5 թիմեր Պայքարը 2-րդ տեղի համար է, մրցում են Ավանի և Արաբկիրի թիմերը: 2-0 առավելությամբ հաղթում է Արաբկիրի թիմը:
Պարգևատրվեցին նաև թիմերի լավագույն խաղացողները: Դավիթ Սերոբյանը Վանաձորի թիմից է, աչքի է ընկել իր աշխույժությամբ, խաղի կանոններին և վոլեհբոլի նրբություններին տիրապետելու հմտություններով:
Հատկանշականն այն է, որ հիմնականում առաջատար հորիզոնականներում են մարզերի թիմերը: Gisher.news-ի հետ զրույցում ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նշեց, որ մարզերի որոշ դպրոցներում վոլեյբոլին մեծ ուշադրություն են դարձնում, իսկ պատանիները և աղջիկները լրջորեն զբաղվում են այս սպորտաձևով:
Պատանիներն իրենց հաղթանակով ոգևորված են, մտադիր են դեռևս շատ ու շատ առաջնությունների մասնակցել ու գրավել միայն առաջին հորիզոնականները: Առաջնությանը մասնակցած պատանիներից և աղջիկներից շուտով կընտրվեն լավագույն խաղացողները դեկտեմբերի 17-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, Բելառուսում Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցելու համար: