Բավ է պառակտվել
21-11-2014 18:17

Պուտինին կարատեի 8-րդ դան է շնորհվել

Կարատե-դո Կեկուսին-կանի միջազգային կազմակերպության ղեկավարության բարձրագույն մարմինը՝ Միջազգային կոմիտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վարպետության բարձրագույն աստիճան՝ 8-րդ դան է շնորհել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Կարատե-դո Կեկուսին-կանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այս որոշումը ավելի վաղ է ընդունվել, բայց հայտնի է դարձել միայն այսօր՝ նոյեմբերի 21-ին, երբ ստացվել է Կեկուսին-կանի միջազգային կազմակերպության ղեկավար Հացուո Ռոյամայի նամակը:

2001-ին Ռոյաման Պուտինին Կեկուսին –կանի 5-րդ դան էր շնորհել, իսկ 2009-ին՝ 7-րդ դան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պուտինը ձյուդոյի եւ սամբոյի սպորտի վարպետ է: 2006-ին դա դարձել է ձյուդոյի եվրոպական միության պատվավոր նախագահ, իսկ 2010-ին ստացել է հարավկորեական Յոնին համալսարանի «Դոկտոր Ձյուդոյի ոլորտում» դիպլոմը: