15-01-2014 17:05

Հունվարի 15-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում վերսկսվել է շախմատի «Tata Steel» ավանդական գերմրցաշարը

Մեկօրյա դադարից հետո, այսօր՝ հունվարի 15-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում վերսկսվել է շախմատի «Tata Steel» ավանդական գերմրցաշարը:

Չորրորդ տուրի շրջանակում, Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ` ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշով՝ աշխարհի երրորդ ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ: Երկու մրցակիցներին էլ նույնքան՝ 2 միավոր են վաստակել և մրցաշարի առաջատարների թվում են:

 

Հիշեցնենք, որ Վեյկ ան Զեեի կրկնակի հաղթող հայ գրոսմայստերը մինչ այս մեկ հաղթանակ է տոնել (Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ) և 2-ական ոչ-ոքի գրանցել (Հարիկրիշնայի և Ռապորտի հետ, համապատասխանաբար):

4-րդ տուրի մրցակից զույգերը՝ Արոնյան-Նակամուրա, Գիրի-Սո, Դոմինգես-Կարուանա, Վան Վելի-Հարիկրիշնա, Կարյակին-Ռապորտ, Գելֆանդ-Նայդիչ: