Բավ է պառակտվել
17-06-2016 11:06

Դարի մեծագույն մարզիկ Պելեն պարգևատրվել է օլիմպիական շքանշանով

Ֆուտբոլի լեգենդ, Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն պարգևատրվել է օլիմպիական շքանշանով: Այս մասին հայտնում է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:

Շքանշանը Պելեի հայրենի Սանթոս քաղաքում շնորհել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը:

«Պելեն օլիմպիական արժեքների, բարեկամության և հարգանքի օրինակ է իր բոլոր գործերում, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս, - ասել է Բախը: - Բազմաթիվ մարդկանց, այդ թվում, նաև ինձ մոտ, այս իրապես մեծագույն մարզիկը անձնական ջերմություն է ներշնչում»:

1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Պելեն ճանաչվեց 20-րդ դարի լավագույն մարզիկ ընդհանրապես, թեև երբեք հանդես չէր եկել օլիմպիական խաղերում:

Օլիմպիական շարժման առջև մեծագույն ծառայության համար տրվող օլիմպիական շքանշանը հիմնվել է 1974 թ.: