Բավ է պառակտվել
17-01-2014 12:12

Կյանքից հեռացել է բռնցքամարտի համաշխարհային խորհրդի նախագահը

Լոս Անջելոսում, կյանքի 83-րդ տարում, մահկանացուն է կնքել բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Խոսե Սուլեյմանը: Սուլեյմանը վախճանվել է հիվանդանոցում՝ սրտի հետ կապված երկարատև հիվանդությունից հետո:
Համաշխարհային բռնցքամարտի մեքսիկացի ղեկավարը կառույցը գլխավորում էր շուրջ 40 տարի, իսկ նրա՝ մարզաձևում ունեցած ներդրումներից է՝ ռաունդների կրճատումը մինչև 12-ի, ինչպես նաև այլ կանոնների փոփոխությունները, որոնք կոչված են եղել առավելագույնս ապահովել մարզիկների անվտանգությունը: