Բավ է պառակտվել
06-09-2016 08:56

Վատցկե. «Բորուսիայի» ղեկավարությունը սխալվել է Մխիթարյանի ապագայի հարցում

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս–Յոահիմ Վատցկեն կրկին ընդգծել է, որ ակումբի ղեկավարությունը սխալվել է թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում:

Գերմանական ակումբում կարծում էին, թե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի փոխի ակումբը, սակայն Մխիթարյանը, այդուհանդերձ, համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը։

«Մխիթարյանի հետ զրույցում մենք միշտ հստակ զգում էինք, որ նա ոչ մի տեղ չի գնա։ Հայացք նետելով դեպի անցյալ` պետք է նշեմ, որ մենք սխալվել ենք` կարծելով, թե Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»», – Վատցկեի խոսքերը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։