Բավ է պառակտվել
19-10-2015 12:04

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ադրբեջանական «Գաբալա»­ի հետ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»­-«Բորուսիա» խաղին: «Ըստ ամենայնի, Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին: Մենք ուսումնասիրել ենք: Հայաստանը և Ադրբեջանը լարված փոխհարաբերություններ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք ֆուտբոլիստների անվտանգության համար»,­-ասել է  «Բորուսիա»­ի գործադիր տնօրեն Հանս­ Յոահիմ Վատցկեն: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»­ն պետք է խաղա ադրբեջանական «Գաբալա»­ի հետ:  Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22­ին: