Բավ է պառակտվել
11-05-2018 17:21

Վարդան Մինասյանը վերադարձրեց Յուրա Մովսիսյանին ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն լեգիոներների անունները, ովքեր հրավիրվել են Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական խաղերի նախապատրաստական հավաքներին մասնակցելու համար։

Ընկերական հանդիպումները կկայանան մայիսի 29–ին և հունիսի 4–ին Ավստրիայում։

Ինչպես նշվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի հաղորդման մեջ, Մինասյանն արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստի է հրավիրել։


Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա
Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)
Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)
Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)

Մովսիսյանը ֆուտբոլային կարիերան սկսել է ԱՄՆ–ում։ 12 տարեկանում հանդես է եկել Պասադենայի թիմում։ 2006 թվականից խաղացել է MLS լիգայում «Կանզաս–Սիթի»–ի կազմում։ Չորս տարի անց տեղափոխվել է Եվրոպա, սկզբում` դանիական «Ռաներս», այնուհետև` «Կրասնոդար» և Մոսկվայի «Սպարտակ»։

2016 թվականին վերադարձել է ԱՄՆ։ Հաջող խաղեր է ունեցել «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում։

Այս պահին խաղում է շվեդական «Յուրգոդեն»։ Հայաստանի հավաքականի կազմում խաղացել է 2010-2015 թվականներին։ Երրորդ տարին անընդմեջ չի հրավիրվել ազգային հավաքական ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կոնֆլիկտի պատճառով, ով, մասնավորապես, մեղադրել էր Մովսիսյանին կարգազանցության համար։