29-08-2016 11:57

Զիմբաբվեում ձերբակալել են Ռիոյից առանց մեդալների վերադարձած օլիմպիականներին

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրամայել է ձերբակալել Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցող բոլոր մարզիկներին՝ վերջիններիս ինքնաթիռի ժամանելուն պես։

Նշենք, որ Ռիոյի խաղերին հանդես է եկել Զիմբաբվեի 31 մարզիկ, ովքեր չեն կարողացել ոչ մի մեդալ նվաճել։ Նրանց լավագույն արդյունքը 8-րդ տեղն էր․

«Մենք պետական փողերն ենք ծախսել այս առնետների վրա, ովքեր իրենց մարզիկ են անվանում։ Եթե դուք պատրաստ չեք զոհաբերել ձեզ գոնե 4-րդ կամ 5-րդ տեղերի համար, ինչպես մեր հարևան Բոքսվանայի մարզիկները, ապա դուք ուղղակի վատնել եք մեր փողերը։ Եթե մեզ պետք լինեին մարդիկ, Բրազիլիա մեկնելու, մեր օրհներգը երգելու և դրոշը տանելու համար, մենք կուղարկեինք Զիմբաբվեի համալսարանի ուսանողներին»,- նշել է նախագահը։ Նա խոստացել է, որ փոխհատուցելու է թիմի բոլոր ծախսերը, իրենց իսկ մարզիկներ-զբոսաշրջիկների հաշվին, նույնիսկ, եթե դրա համար 10 տարի պահանջվի:

Ի դեպ,  Բրազիլիայից տուն չեն վերադարձել,  աֆրիկյան այլ երկրի ` Գվինեայի երկու մարզիկներ: Լողորդ Ամադու Կամարան և ձյուդոյիստ Մամադամա Բանգուրան «որոշել են փորձել իրենց բախտն արտասահմանում»: Կամ գուցե վախեցել են, որ իրենց պարզապես կուտեն...