Բավ է պառակտվել
02-02-2016 12:00

Հայտնի մարզուհու հեծանիվում առաջնության ընթացքում էլեկտրական շարժիչ է հայտնաբերվել

Այսօր, տեխնոլոգիան զարգանում է շատ արագ տեմպերով, շատ տարրեր և  հանգույցներ նվազել են չափերով: Ի դեպ առաջընթացն այսօր հասել է նաև սպորտի բնագավառ և դա միշտ չէ, որ լավ է, քանի որ որոշ մարզիկներ օգտագործում են այս պտուղները իրենց առաջընթացի արդյունքները անօրինական կերպով բարելավելու համար: Առավել ցայտուն օրինակներից մեկը  վերջերս բելգիացի հայտնի մարզուհի Ֆեմկե Վան Դեն Դրիշեի հեծանիվի շրջանակի մեջ էլեկտրական շարժիչի հայտնաբերումն է: «Տեխնո դոպինգը» պատահաբար է  հայտնաբերվել, երբ սպորտսմենուհին տեխնիկական պատճառներով դուրս է եկել  մրցավազքից: Նախքան մրցույթի սկսվելը Ֆեմկեն ֆավորիտ էր համարվում:

Ըստ փորձագետների էլեկտրաշարժիչն օգտագործվել է հեծանվորդուհու արդյունքները բարելավելու համար: Հեծանվորդուհու հայրը պնդել է, որ հեծանիվ նրանը չէր, այլ նրա ընկերոջինը և տեխնիկը նմանության պատճոռով շփոթել էր դրանք:   Հեծանվորդների շրջանում մի քանի տարի է, ինչ «մեխանիկական դոպինգի» մասին խոսակցություններ են լինում, բայց սա հեծանվարշավի հայտնի մարզուհու մոտ նման բացահայտման առաջին դեպքն է:

Խախտումը նույնիսկ ստացել է իր պաշտոնական տերմինը` «տեխնոլոգիական խարդախություն»: Այստեղ նվազագույն պատիժը 6-ամսյա որակազրկումն է և տուգանքը 20-ից մինչև 200 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 17-ից 170 հազար եվրո): Հետևաբար, համաշխարհային կարգի մրցավազքերի կազմակերպիչները սկսել են պատահական կարգով հեծանիվները ստուգման ենթարկել, օգտագործելով սկաներներ և փոքր տեսախցիկներ: Ի դեպ, հեծանիվների թաքնված Էլեկտրաշարժիչներ արտադրող ընկերությունները բացեիբաց են գործում: Ահա դրանցից մեկը: Լուծումներ բավականին թանկ են, բայց պրոֆեսիոնալ մարզիկները սովորաբար չեն տնտեսում սարքավորումների վրա: