Բավ է պառակտվել
30-05-2015 08:46

ԱՄՆ-ում կանխատեսում են ՖԻՖԱ-ի հետ կապված սկանդալի շարունակությունը

ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները համոզված են նրանում, որ ՖԻՖԱ-ի գործունեության հետ կապված նոր դժգոհություններ կառաջանան կոռուպցիոն սխեմաների մասնակիցների նկատմամբ: «Համոզված եմ, որ մեզ դեռ մեղադրանքների նոր ռաունդ է սպասվում», — հայտարարել է ԱՄՆ Հարկային ծառայության (IRS) քրեական հետաքննությունների ստորաբաժաբնման պետ Ռիչարդ Վեբերը: Նա հավելել է, որ քննիչները «պայքարում են ոչ թե ֆուտբոլի, այլ կաշառակերության դեմ»: Վեբերի խոսքով՝ հանցավոր շղթայի սխեման բացահայտվում էր ստիճանաբար. «մեկը հանգեցնում էր մյուսին, իսկ հետո կրկին և կրկին»: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ ֆուտբոլի ոլորտի գործիչ Չակ Բլեյզերը 2011 թվականին չէր ներկայացրել հարկային դեկլարացիաները: Երկու տարի անց նրա նկատմամբ քննություն նածաձեռնելուց հետո՝ 2013 թվականին, նա գաղտնի խոստովանել է հարկային հանցագործությունների և կոռուպցիայի մեջ:Բլեյզերի հետ աշխատանքի շնորհիվ քննությունը հայտնաբերել է ներկայումս կալանավորված ՖԻՖԱ-ի պաշտոնյանեից մեկին՝ Ջեք Ուորներին: Դատախազության կարծիքով՝ Ուորները կապված է Հարավային Աֆրիկան 10 մլն. դոլարի դիմաց որպես 2010 թվականի Աշխարհի առաջնության հյուրընկալող ընտրելու հետ: Տվյալգործում, ընդհանուր առմամբ, կա 14 դերակատար: Մայիսի 27-ին Ցյուրիխում կոռուպցիայի կասկածով կալանավորվել են ՖԻՖԱ-ի ևս մի շարք պաշտոնյաներ, որոնց թվում են գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը և Էուհենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև Էդուարդո Լին, Խուլիո Ռոկան, Կոստաս Տակասը, Ռաֆաել Էսքիվելը և Խոսե Մարիա Մարինը: Բացի այդ մեղադրանք է առաջադրվել հյուսիսային և Կոնտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի Ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ջեք Ուորներին, ով նախկինում եղել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ, ինչպես նաև Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահ Նիկոլա Լեոսին: