22-08-2016 11:27

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի փակման արարողությունը՝ լուսանկարներով

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում XXXI Օլիմպիական խաղերի փակման մասին:



Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի և Խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Կառլոս Արթուր Նուզմանը հայտարարել է, որ «հպարտ է իր երկրով, քաղաքով և ժողովրդով»:



«Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած փակման արարողության ժամանակ օլիմպիական հերթափոխը փոխանցվել է Տոկիոյին, որտեղ անցկացվելու են 2020 թվականի խաղերը:

Այս կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արարողությանը հայտնվել է Մարիոյի՝ ճապոնական Nintendo ընկերության նույնանուն տեսախաղի հերոսի հանդերձանքով:



Գրեթե ողջ արարողությունն անցել է անձրևի տակ, ինչը, սակայն, չի խանգարել Օլիմպիադայի հազարավոր մասնակիցների պարել բրազիլական երաժշտության ներքո, լուսանկարվել, միմյանց ուսերի վրա բարձրացնել և սելֆիներ անել:



Հիշեցնենք, որ վերջին 20 տարում Հայաստանն առաջին անգամ օլիմպիական ոսկի շահեց այս խաղերի ժամանակ: Ընդհանուր հաշվարկով Հայաստանը մեդալների փայլով և քանակով գրավել է 42-րդ տեղը: