Բավ է պառակտվել
03-08-2015 10:56

Համահայկական խաղերի մասնակիցը վթարի հետևանքով մահացել է

Օգոստոսի 1-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է,- հաղորդում է ՀՄՀԿ-ի մամուլի քարտողարությունը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնե; մահացած երիտասարդի ընտանիքին, հարազատներին և թիմակիցներին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է արել Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին հնարավորինս զգոն լինել սեփական նախաձեռնություններում և զերծ մնալ վտանգ պարունակող գործողություններից: