20-05-2015 14:18

Նյու Յորքում տիկին Տյուսոյի թանգարանում հայտնվել է Մեսսիի մոմե արձանը

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին Նյու Յորքում մադամ Տյուսոյի անվան մոմե արձանների թանգարանում իր արձանն ունի: Քանդակի վրա աշխատել են մոտ 4 ամիս: Առանձնակի ուշադրություն է դարձվել մոմե արձանի այն հատվածին, որը ֆուտբոլիստի մազերն է պատկերում. այդ հատվածի վրա աշխատանքները 6 շաբաթ են տևել: