Բավ է պառակտվել
08-06-2015 08:37

ՖԻՖԱ-ն նշել է 2018թ. Աշխարհի Գավաթը ՌԴ-ին անցկացնելու իրավունքից զրկելու պայմանները

ՖԻՖԱ-ի վերստուգիչ կոմիտեի նախագահ Դոմենիկո Սկալան նշել է պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը և Քաթարը կարող են զրկվել 2018 և 2022թթ. ֆուտբոլիԱշխարհի առաջնությունները անցկացնելու իրավունքից:
«Պետք է լինեն փաստեր, որոնք կապացուցեն, որ 2018 և 2022թթ Աշխարհի առաջնությունը իրենց հարկի տակ ընդունող երկրների՝ ՌԴ-ի և Քաթարի ընտրության ժամանակ կաշառք է տրվել: Եթե նման ապացույցներ հայտնաբերվեն, ապա ընտրությունների արդյունքները կարող են չեղյալ համարվել»,- հայտարարել է Սկալան:
Նա նաև նշել է, որ ՖԻՖԱ-ի ստուգումը չի հայտնաբերել որևէ խախտում քվեարկության ժամանակ: Սկալան հայտնել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի այն հետաքննության մասին, որը զուգահեռ իրականացնում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Հունիսի 2-ին՝ իր պաշտոնին հինգերորդ անգամ վերընտրվելուց չորս օր անց, Ցյուրիխում կայացած արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում Յոզեֆ Բլատտերը հայտարարեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Նա խնդրեց գործադիր կոմիտեին կազմակերպել արտահերթ համագումար, իր իրավահաջորդին ընտրելու նպատակով, իսկ մինչ այդ Բլատտերը կշարունակի իրականացնել նախագահի պարտականությունները:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ցյուրիխում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են ՖԻՖԱ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում նաև գործադիր կոմիտեի փոխնախագահ Ջեֆֆրի Ուեբը և Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև Էդուարդո Լին, Խուլիո Ռոկան, Կոստաս Տակկասը, Ռաֆաել Էսկիվելը և Խոսե Մարիա Մարինը: Մի շարք այլ պաշտոնյաների ևս մեղադրանքներ են ներկայացվել: Նրանց թվում է նաև Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաև Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահը, և ոչ վաղ անցյալում ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեք Ուորները և Նիկոլյա Լեոսը: