Բավ է պառակտվել
12-04-2017 12:03

Դորտմունդում Չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Մոնակո» խաղից առաջ պայթյուն է որոտացել

 

Նախօրեին երեկոյան, դորտմունդյան «Բորուսիայի» թիմի ավտոբուսի մոտակայքում երեք պայթուցիկ սարք է գործի դրվել, ինչի արդյունքում ապակու բեկորը վնասել է « Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրեի ձեռքը, իսկ ոստիկանության սպան ակուստիկ վնասվածքէ ստացել: Պայթյունի վայրի մոտ գրություն է հայտնաբերվել, որը ենթադրաբար թողել են չարագործները, և որով նրանք ընդունում են պայթյունի պատասխանատվությունը: Միջադեպի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բորուսիա»-«Մոնակո» խաղը, որը երեկ պետք է տեղի ունենար Դորտմունդում, տեղափոխվել է, և կկայանա ապրիլի 12-ին:

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, դորտմունդյան «Բորուսիայի» նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը այդ միջադեպի առթիվ «Բորուսիայի» ֆուտբոլիստներին աջակցության խոսքեր է հղել:
« Ես խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից՝ մի քաղաքում, որը հատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում: Ես ուզում եմ իմ աջակցությունն ուղղել « Բորուսիայի» երկրպագուներին և «Դորտմունդին», ինչպես նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրեին: