Բավ է պառակտվել
04-10-2013 10:27

Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

Հոկտեմբերի 14-ին Ալմաթիում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Արման Հովիկյանը (75 կգ):

Ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, ավագ մարզիչ  Ֆեդյա Ալեքսանյանի և թիմի բժիշկ Համլետ Բեգոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին  մեկնել է  Բիշկեք՝ Ղրղըզստանմի, Լիտվայի և Գերմանիայի թիմերի հետ ութօրյա հավաքի, որից հետո կմեկնեն Ալմաթի, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: