Բավ է պառակտվել
05-10-2016 11:04

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լի Չաոն է

Մոսկվայում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հոկտեմբերի 5-ին կանցկացվի նախավերջին՝ 8-րդ տուրը:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի չինացի Լի Չաոյի հետ: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր եւ Վիշվանաթան Անանդի ու Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը ռուս Յան Նեպոմնյաշչին է, որը հավաքել է 5 միավոր: Հոլանդացի Անիշ Գիրին 4.5 միավորով երկրորդ տեղում է:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։00-ին։

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Լի Չաո (Չինաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 5 միավոր, Գիրի՝ 4,5, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 4-ական, Սվիդլեր, Չաո՝ 3,5-ական, Մամեդյարով՝ 3, Տոմաշեւսկի՝ 2,5, Գելֆանդ՝ 1: