Բավ է պառակտվել
16-08-2016 14:46

Օլիմպիական խաղեր. Մրցումային 11-րդ օրը մեկնարկի դուրս կգան 5 հայ մարզիկներ

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մրցումային հերթական օրը մեկնարկի դուրս կգան Հայաստանի հավաքականի 5 մարզիկներ:

Բրազիլական ժամանակով` 10:00-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար՝ եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքը և իտալացի Տիմոնչինի Դայգորոն:

19:00-ից կմեկնարկեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

21:05-ից էլ կմեկնարկի Հայաստանի հավաքականի վերջին աթլետ, հեռացատկորդ Ամալիյա Շարոյանը: