04-03-2016 13:03

Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ըմբշամարտի համաշխարհային միության հրապարակած աղյուսակում 66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 4-րդ տեղում է:
75 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 9-րդ, իսկ Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը 13-րդ տեղում է: 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 17-րդն է:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը վարկանիշային նոր աղյուսակը կազմել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքներով: